Որպես կարգին մարդ, անպայման մի օր կամուսնանամ. Վլադիմիր Պուտին

Լրագրողը հետաքրքրվել է՝ Պուտինը ե՞րբ է պատրաստվում ամուսնանալ...

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մեծ մամուլի ասուլիսի ժամանակ պատասխանել է իր ամուսնության մասին հարցին: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Life News-ի լրագրողը հետաքրքրվել է` Պուտինը ե՞րբ է պատրաստվում  ամուսնանալ և ո՞ւմ հետ: Ի պատասխան նա հարցրել է լրագրողին` ամուսնացա՞ծ է: Լրագրողը պատասխանել է` այո: «Ցանկանում է, որ ես իր օրն ընկնեմ»,- կատակել է Պուտինը` նշելով որ, որպես կարգին մարդ, անպայման մի օր կամուսնանա:

Հիշեցնենք, որ 66-ամյա Պուտինն իր կնոջից՝ Լյուդմիլա Պուտինայից բաժանվել է 2013թ.-ին:

*

*