ՌԴ-ն դադարեցնում է մասնակցությունը հրթիռային պայմանագրին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է դաշնային օրենք...
vladimir-putin

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է դաշնային օրենք «Փոքր եւ միջին հեռահարության հրթիռների ոչնչացման պայմանագրի» դադարեցման մասին:

Պայմանագիրը 32 տարի առաջ ստորագրել էին Խորհրդային Միությունը եւ Միացյալ Նահանգները: Կողմերը պարտավորվել էին վերացնել 500-ից հազար եւ հազարից 5,500 կիլոմետր հեռահարությամբ ցամաքային բազավորման բալիստիկ եւ թեւավոր հրթիռների բոլոր համալիրները, ինչպես նաեւ չարտադրել, չփորձարկել եւ չտեղակայել դրանք ապագայում: Սակայն անցած տարվա վերջերին ԱՄՆ-ը առաջինն է հայտարարել պայմանագրի դադարեցման մասին` պատճառաբանելով, թե ՌԴ-ն խախտել է այն ու չի կատարել իր պարտավորությունները: Հաջորդը օրը Ռուսաստանի նախագահը հրահանգել է համարժեք պատասխան տալ Վաշինգտոնի հայտարարությանը ու մեղադրանքներին:

*

*