Մոսկվայում կայացել է Ալիև-Պուտին հանդիպումը — Երկիր Մեդիա

Մոսկվայում կայացել է Ալիև-Պուտին հանդիպումը

Վլադիմիր Պուտինը և Իլհամ Ալիևը նշել են...
putin-aliev

Մոսկվայում կայացել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը: Այս մասին հայտնում է Կրեմլի պաշտոնական կայքը:

Վլադիմիր Պուտինը և Իլհամ Ալիևը խոսել են Մոսկվայի և Բաքվի միջև տնտեսական, քաղաքական և մարդասիրական փոխգործակցության «լավ տեմպեր»-ի մասին:

Պուտինը նշել է, որ անցած տարվա ընթացքում ապրանքաշրջանառության աճը կազմել է 34,4 տոկոս, այս տարվա առաջին եռամսյակում՝ ևս մոտ 19 տոկոս:

«Ինչ վերաբերում է քաղաքական բաղադրիչին, ապա այստեղ ամեն ինչ շատ կայուն է, խորհրդարանականների գծով կան մշտական շփումներ, հասարակական կազմակերպությունների գծով զարգանում են մարդասիրական կապերը: Շատ ուրախ եմ ձեզ տեսնել»,- ասել է Պուտինը:

Նշենք, որ Ալիևը հունիսի 14-ին ներկա կգտնվի Ֆուտբոլի աշխարհի առաջնության բացման արարողությանը, որին ներկա է լինելու նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

 

*

*