Ճապոնիան մերժել է Պուտինի առաջարկը՝ խաղաղության պայմանագիր կնքելու վերաբերյալ

Ճապոնիան հավակնում է Կուրիլյան 4 կղզիների
putin_abe

Ճապոնիան խաղաղության պայմանագիր չի կնքի ՌԴ-ի հետ, քանի դեռ չի կարգավորվել տարածքային վեճը: Այդ մասին հայտարարել է Ճապոնիայի նախարարների կաբինետի մամլո խոսնակը, հայտնում է Reutersը։

Տեղեկացնենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն Արևելյան տնտեսական համաժողովի շրջանակում առաջարկել է խաղաղության պայմանագիր կնքել Ռուսաստանի ու Ճապոնիայի միջև:

Հիշեցնենք, որ Ճապոնիան հավակնում է Կուրիլյան Կունաշիր, Շիկոտան, Իտուրուպ, Խաբոմայի կղզիներին՝ հիմնվելով 1855-ին կնքված Սահմանների և առևտրի մասին համաձայնագրի վրա եւ 1945-ից ի վեր՝ 2-րդ Համաշխարհային պատերազմից հետո մինչ օրս խաղաղության պայմանագիր չի կնքել ՌԴ-ի հետ։

*

*