Պուտին․ Ռուս-թուրքական հարաբերությունները «գրեթե հասել են նախկին մակարդակին»

Սոչիում հանդիպել են Թուրքիայի եւ Ռուսաստանի ղեկավարները:
putin-erdogan

Երեկ ուշ երեկոյան Սոչիում հանդիպել են Թուրքիայի եւ Ռուսաստանի ղեկավարները: Վերջինները պայմանավորվել են էլ ավելի խորացնել երկկողմ հարաբերությունները:

«Ռուս-թուրքական հարաբերությունները, կարելի է ասել, վերականգնվել են եւ գրեթե հասել են նախկին մակարդակին», — հանդիպումից հետո հայտարարել է Վլադիմիր Պուտինը: Ամեն դեպքում, թուրքական ապրանքների դեմ գործող արգելքները Ռուսաստանը դեռ ամբողջությամբ չի վերացրել, չի վերականգնել նաեւ առանց վիզայի ռեժիմը:

Հիշեցնենք, որ Մոսկվան պատժամիջոցներ էր սահմանել Անկարայի նկատմամբ, երբ 2015 թվականի նոյեմբերին թուրքական օդուժը Սիրիայի սահմանին խոցեց ռուսական ՍՈՒ-24 կործանիչը: Երեկվա հանդիպման ժամանակ Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահները քննարկել են նաեւ սիրիական հակամարտությունը: Էրդողանն ասել է, թե համաձայնության են եկել՝ այս պահին արդեն հիմք կա, երբ կարող են կենտրոնանալ սիրիական խնդրի քաղաքական կարգավորման վրա:

*

*