Պուչդեմոնը հանձնվել է Բելգիայի ոստիկանությանը

Կամովին ներկայացել է...
puchdemon

Կատալոնիայի նախկին ղեկավար Կառլես Պուչդեմոնը, ով պաշտոնանկ էր արվել իսպանական իշխանությունների կողմից, հանձնվել է Բելգիայի ոստիկանությանը:

Ինչպես հաղորդում է Reuters-ը, Պուչդեմոնը և լուծարված կառավարության նախկին անդամները կամովին ներկայացել են Բրյուսելի ոստիկանական բաժին:

Հիշեցնենք, որ Պուչդեմոնը հայտարարել Էր, թե Բելգիա Է ժամանել, որպեսզի խուսափի հետապնդումներից եւ Կատալոնիա կվերադառնա, երբ «երաշխիքներ տրվեն»: Օրեր անց Իսպանիայի դատարանը Պուչդեմոնին և տարածաշրջանային կառավարության նախկին 4 անդամներին ձերբակալելու միջազգային որոշում էր ընդունել։

*

*