Պրահայում հօգուտ մարիխուաննայի օրինականացման երթ է անցկացվել

Ակցիան անցկացվում է Million Marihuana March խորագրի ներքո:
praha-marihuanna-ert

Պրահայի կենտոնում արդեն 19-րդ անգամ երթ է անցկացվում՝ հօգուտ մարիխուաննայի օրինականացման: Ակցիան անցկացվում է Million Marihuana March խորագրի ներքո: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

Ըստ Novinky կայքի, երթին մասնակցել է մոտ 5000 մարդ:

Երթի կազմակերպիչների տվյալներով, նրաք պայքարում են կանեփի աճեցման օրինականացման եւ դրանից պատրաստվող դեղամիջոցների բժշկական նպատակով օգտագործման համար:

Երթն ավարտվել է Պրահայի զբոսայգիներից մեկում, որտեղ կազմակերպվել էին տարատեսակ մշակութային միջոցառումներ:

 

Նման երթ անցկացվել է նաեւ Չեխիայի քաղաքներից մեկում:

 

*

*