Իռլանդիայում «Օֆելյա» փոթորկի պատճառով 2 մարդ Է զոհվել

Իշխանությունները դիմել են վարորդներին՝ խնդրելով ձեռնպահ մնալ ուղեւորություններից:
irland

Իռլանդիայում «Օֆելյա» փոթորկի հետևանքով 2 մարդ Է զոհվել: Դեպքերից մեկը տեղի է ունեցել Ուոթերֆորդ քաղաքում: Քամուց պոկված ծառն ընկել է ավտոմեքենայում գտնվող մի կնոջ վրա: Մյուս զոհը տղամարդ է, ով մահացել է տապալված ծառերի մնացորդները մաքրելու ժամանակ:

Տեղի իշխանությունները դիմել են վարորդներին՝ խնդրելով ձեռնպահ մնալ ուղեւորություններից, քանի դեռ քաղաքում անբարենպաստ եղանակի պատճառով արտակարգ դրություն Է պահպանվում:

*

*