Պորտուգալիայում հրդեհների պատճառով մի քանի հազար մարդ Է տարհանվել

Տարեսկզբից ոչնչացվել է 75 հազար հեկտար անտառ։
portugalia-hrdehner

Կենտրոնական Պորտուգալիայում հուլիսի 27-ին մի քանի հազար մարդ է տարհանվել տներից անտառային հրդեհների նոր ալիքի պատճառով: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հաղորդել է AFP գործակալությունը:

Առավել վտանգավոր իրավիճակ Է ստեղծվել Սերտան քաղաքի շրջանում, որտեղ այժմ տարերքի դեմ պայքարում է Պորտուգալիայի հրշեջ ծառայության անձնակազմի ավելի քան մեկ քառորդը:

Տասնյակից ավելի գյուղերի բնակիչներ ստիպված են եղել լքելու տները եւ տեղափոխվելու անվտանգ վայրեր: Երկու ավտոճանապարհներին փակվել է երթեւեկությունը, դրանցից մեկում կրակը շրջափակել Է 40 կիլոմետր երկարությամբ հատվածը: Պորտուգալիայում բնական հրդեհները նոր ուժով են վերսկսվել հուլիսի 23-ից: «Մեզ չի հաջողվում կանգնեցնել կրակը, որն առաջ Է շարժվում չորս կամ հինգ ուղղություններով»,- մեջբերում է գործակալությունը 2 հազար բնակչությամբ Մակաու քաղաքի քաղաքագլխի խոսքից:

Պորտուգալիայի վարչապետ Անտոնիու Կոշտան հայտարարել է, որ հրդեհների մեծ վտանգը կպահպանվի մինչեւ աշուն:

Տարեսկզբից երկրում տեղի են ունեցել շուրջ 8 հազար բնական հրդեհներ, որոնց հետեւանքով ոչնչացվել է 75 հազար հեկտար անտառ: Հունիսին հրե տարերքը 64 մարդու կյանք Է խլել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

*

*