Պորտուգալիայում հրդեհները մարելու աշխատանքներին 25 ինքնաթիռ է մասնակցել

Այսօր միայն 7 հրդեհ է բռնկվել․․․
hrdeh,-inqnatir-antar

Ուժեղ քամիներն ու բարձր ջերմաստիճանը Պորտուգալիայում անտառային հրդեհների պատճառ են դարձել: Այսօր միայն 7 հրդեհ է բռնկվել, որոնք մարելու աշխատանքներում 1.300 հրշեջ ու 25 ինքնաթիռ է ներգրավվել: Կրակն ամենաուժեղը եղել է Լիսաբոնից 400 կիլոմետր հյուսիս՝ Վիլա Ռեալի մոտ:

Պորտուգալիայում գրանցված անտառային հրդեհներն իրենց ծավալով Եվրամիության 28 երկրներում տեղի ունեցած հրդեհների մեկ երրորդն են կազմում: Եվրամիության արտակարգ իրավիճակների ծառայությունից հայտնում են, որ մինչեւ օգոստոսի 5-ը Պորտուգալիայում մի քանի օրում այրվել է 140 հազար հեկտար անտառ: Այս թիվը 5 անգամ գերազանցում է 2008-ից 2016-ի ընթացքում գրանցված միջին ցուցանիշը:

*

*