Կայացել է Պյոտր Պորոշենկոյի եւ Վլադիմիր Զելենսկու նախընտրական բանավեճը

Պորոշենկոն երկրում տիրող իրավիճակի համար մեղադրել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին:

Կիեւի «Օլիմպիյսկի» մարզադաշտում տեղի ունեցավ նախագահական ընտրությունների առաջին փուլի արդյունքներով երկու առաջատար թեկնածուների՝ Պյոտր Պորոշենկոյի եւ Վլադիմիր Զելենսկու նախընտրական բանավեճը:

Պորոշենկոն երկրում տիրող իրավիճակի համար մեղադրել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին: Զելենսկին էլ իր խոսքում հիշեցրել է գործող նախագահի սխալները՝ պատերազմը, վերնախավի անօրինական հարստացումը, ու նշել, որ ինքը հասարակ մարդ է, որը եկել է կոտրելու այս համակարգը:

Նախընտրական բանավեճն ավարտվել է, երբ առաջատար թեկնածուները ծնկի են իջել. «Ես պատրաստ եմ ծնկի իջնել յուրաքանչյուր ուկրաինացու առաջ: Յուրաքանչյուր կնոջ առաջ, որը կորցրել է ամուսնուն: Այնքան էլ բարդ չէ մարդ լինել», — ասել է Զելենսկին եւ ծնկի իջել բեմի վրա:

Պորոշենկոն նույնպես ծնկի է իջել՝ ձեռքով պահելով դրոշի ծայրից:

Հիշեցնենք, որ Ուկրաինայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլը կայանալու է ապրիլի 21-ին:

*

*