Պետերբուրգի մետրոպոլիտենի ահաբեկչության պատվիրատուն հայտնի է

Այդ մասին հայտարարել Է Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը:
peterburg-metro

Ապրիլի 3-ին Սանկտ Պետերբուրգի մետրոպոլիտենում կատարված ահաբեկչական գործողության պատվիրատուն պարզված Է:

Այդ մասին հայտարարել Է Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը:

«Պարզված Է»,- ասել Է նա լրագրողներին՝ չբացահայտելով մանրամասնությունները:

Ներկա պահին Պետերբուրգի մետրոյում ահաբեկչության գործով անցնում Է տասը ֆիգուրանտ, այդ թվում՝ Ազիմով եղբայրները: Նրանցից ավագն՝ Ակրամը, ապրիլի 19-ին ձերբակալվել Է Նոր Մոսկվայում եւ տեղափոխվել Հետաքննչական կոմիտե: Այժմ Մոսկվայի Բասմանյան դատարանում քննվում Է նրան ձերբակալելու միջնորդությունը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

*

*