Պեսկով՝ ՌԴ-ն այլ երկրների ներքին գործերին երբեք չի միջամտել ու չի միջամտի

Պեսկովը՝ մեկնաբանել է այն մեղադրանքը, թե հիմա էլ Մոսկվայի հաքերային հարձակումների թիրախում է Ֆրանսիայի նախագահի թեկնածու Էմանուել Մակրոնը:
Peskov

 

«Ռուսաստանն այլ երկրների ներքին գործերին, հատկապես՝ ընտրական գործընթացներին, միջամտելու մտադրություն չուներ եւ չունի»,-նման հայտարարություն է արել Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով այն մեղադրանքը, թե հիմա էլ Մոսկվայի հաքերային հարձակումների թիրախում է Ֆրանսիայի նախագահի թեկնածու Էմանուել Մակրոնը:

Վերջինի նախընտրական շտաբի ներկայացուցիչն ասել է, թե ռուսական պետական լրատվամիջոցներում ամեն օր կեղծ նորություններ են հայտնվում Մակրոնի մասին, իսկ իրենց համակարգչային ցանցը հաճախ հաքերային հարձակումների է ենթարկվում: Պեսկովն այս մեղադրանքն անհեթեթություն է որակել ու նշել, թե Մոսկվան երբեք նման բաներով չի զբաղվել ու չի զբաղվի ու նաեւ չի պատրաստվում համակերպվել, երբ դրսից ինչ-որ մեկը փորձում է միջամտել իրենց ներքին գործերին:

Ավելի վաղ էլ, պաշտոնական Վաշինգտոնն էր մեղադրում Մոսկվային՝ նախագահական ընտրությունների ժամանակ դեմոկարտական կուսակցության համակարգչային ցանցերը հաքերային հարձակման ենթարկելու համար:

*

*