Պերուի նախկին նախագահը կրակել է իր վրա՝ չձերբակալվելու համար

Ավելի ուշ մահացել է հիվանդանոցում:
peru-nakhagah

Պերուի նախկին նախագահ Ալան Գարսիան ատրճանակով ինքնասպանություն է գործել, երբ ոստիկանները նրա տուն էին գնացել՝ կոռուպցիոն մեղադրանքով նրան ձերբակալելու համար:

Նախկին նախագահը գլխի վնասվածք է ստացել, ավելի ուշ մահացել է հիվանդանոցում:

Իսկ Սուդանի նախկին նախագահին առանց միջադեպերի բանտ են տեղափոխել:

Հիշեցնենք, որ Սուդանում օրեր առաջ ռազմական հեղաշրջում էր տեղի ունեցել: Մոտ 30 տարի երկիրը ղեկավարած Օմար ալ Բաշիրը պաշտոնանկ էր արվել: Մինչ օրս նա տնային կալանքի տակ էր: Պահվում էր նախագահական պալատում՝ խիստ հսկողության ներքո:

*

*