Պերուի դեռահասների կենտրոնում 5 մարդ է զոհվել հրդեհից

Բռնկումը սկսվել է հակամարտող խմբավորումների ընդհարումից հետո:
bnakaran-hrdeh

Առնվազն 5 մարդ է զոհվել, 29-ը այրվածքներ են ստացել Պերուի անչափահասների ուղղիչ կենտրոնում բռնկված հրդեհի հետեւանքով: Դեպքը տեղի է ունեցել Տրուխիլիո քաղաքում:

Կենտրոնի տնօրեն Խուլիո Մագանի խոսքով՝ բռնկումը սկսվել է փետրվարի լույս 14-ի գիշերը բանտարկյալների՝ հակամարտող խմբավորումների ընդհարումից հետո: Նրանք այրել են ներքնակները, որից հետո կրակը տարածվել է մյուս հարկաբաժինները: Օգնության հասնելու համար իշխանությունները ստիպված են եղել քանդել ուղղիչ հաստատության պատերը: Հիվանդանոցներ է տեղափոխվել առնվազն 15 մարդ՝ թունավորման ախտանշաններով։

*

*