Պայթյուն՝ Սիրիայի Իդլիբ նահանգում

Գործարկվել է մեքենայի մեջ տեղադրված պայթուցիկ սարքը
siria-paytyun

Սիրիայի Իդլիբ նահանգի Ջիսր-էշ-Շուգուր քաղաքում պայթյուն է որոտացել: Գործարկվել է մեքենայի մեջ տեղադրված պայթուցիկ սարքը, ինչի հետեւանքով զոհվել է 18 մարդ, այդ թվում՝ 4 երեխա: Եւս 40 մարդ վիրավորվել է:

Քաղաքը նահանգի արեւմտյան մասում է՝ մի տարածքում, որը վերահսկում է Սիրիայի ընդդիմությունը: Իր հերթին «Ջեբհաթ ան-Նուսրայի» ահաբեկիչները մշտապես փորձում են իրենց տիրապետության տակ վերցնել նոր շրջաններ:

*

*