Պայթյուն՝ Կիեւում ԱՄՆ դեսպանատանը

Տեղի ունեցածը որակվել է որպես ահաբեկչություն, տուժածներ չկան:
kiev

Կիեւում՝ Ուկրաինայում ԱՄՆ դեսպանատանը պայթյուն է որոտացել: Այդ մասին հայտարարել է Կիեւի ոստիկանության մամուլի խոսնակ Օկսաննա Բլիշչիկը: Տեղեկացնում է «Տասս»-ը: Տեղի ունեցածը որակվել է որպես ահաբեկչություն, տուժածներ չկան:

Պայթյունի մասին ահազանգ հերթապահ մասը ստացել է կեսգիշերն անց: Տեղանքի ուսումնասիրությունից պարզվել է, որ անհայտ անձը դեսպանատան բակ է նետել դեռեւս չպարզված պայթուցիկ սարք:

*

*