Պայթյուն Ջակարտայում. զոհվել է 47 և վիրավորվել 46 մարդ

Միջադեպը տեղի է ունեցել Ջակարտայի արվարձաններից մեկում
jakarta

Ինդոնեզիայի մայրաքաղաք Ջակարտայի հրավառության սարքավորումներ արտադրող գործարանում պայթյուն է որոտացել, որի հետևանքով մահացել է 47 և վնասվածքներ ստացել 46 մարդ: Այս մասին հայտնում է Reuters-ը:

Միջադեպը տեղի է ունեցել Ջակարտայի արվարձաններից մեկում: Պայթյունի պահին դեպքի վայրում եղել է 103 աշխատող:

Տուժածներն անհրաժեշտ բուժօգնություն են ստանում մոտակա երեք հիվանդանոցում:

*

*