Պաղեստինը խզում է հարաբերությունները Իսրայելի հետ

Նա 19-ամյա պաղեստինցի է եղել, որը, ենթադրվում է, վրեժ է լուծել Արեւելյան Երուսաղեմում զոհված արաբների համար։
paxestin-israyel

Հորդանան գետի Արեւմտյան ափին՝ Նեվե-Ցուֆ հրեական բնակավայրի տներից մեկում երեկ 3 իսրայելցի է դանակահարվել, տեղեկացնում է euronews-ը։ Հանցագործը ոչնչացվել է։ Նա 19-ամյա պաղեստինցի է եղել, որը, ենթադրվում է, վրեժ է լուծել Արեւելյան Երուսաղեմում զոհված արաբների համար։

Պաղեստնինի առաջնորդ Մահմուդ Աբբասը կտրուկ հայտարարությամբ է հանդես եկել եւ նշել, որ պաղեստինյան իշխանությունները «սառեցնում են բոլոր շփումները բոլոր մակարդակներում՝ զավթիչ պետության հետ այնքան ժամանակ, քանի դեռ Իսրայելը չի վերանայել իր քաղաքականությունը մեր ժողովրդի նկատմամբ։ Հատկապես՝ Երուսաղեմի եւ Ալ-Աքսա մզկիթի առնչությամբ»։

Ավելի վաղ հայտնել էինք, որ մի քանի օր է՝ Երուսաղեմում բախումներ են տեղի ունենում իսրայելցի ոստիկանների եւ արաբների միջեւ։

*

*