Պաղեստինը հրթիռակոծել է, Իսրայելը՝ ռմբակոծել. կան զոհեր

Պաղեստինյան առաջնորդների հայտարարած «Ցասման օրը»...
paxestin-israyel (1)

Պաղեստինյան առաջնորդների հայտարարած «Ցասման օրը» ( ի պատասխան ԱՄՆ-ի որոշման՝ Երուսաղեմը ճանաչել Իսրայելի մայրաքաղաք) նոր բախումներ են գրանցվել պաղեստինցիների եւ Իսրայելի անվտանգության ուժերի միջեւ։  BBC-ն հաղորդում է 2 զոհի եւ հարյուրավոր վիրավորների մասին։

Պաղեստինյան կողմից հրթիռներ են արձակվել Իսրայելի Սեդրոտ քաղաքի վրա։ Մի քանի ավտոմեքենա է ոչնչացվել, մարդիկ, սակայն, չեն տուժել։ Իր հերթին իսրայելյան օդուժը ռմբակոծել է Գազայի հովիտը։

Բախումներ են գրանցվել նաեւ Արեւմտյան ափին, Գազայի հովտի ու իսրայելյան ողջ սահմանագծի երկայնքով, ինչպես նաեւ՝ Երուսաղեմում։

*

*