ԱՄՆ-ը դուրս է գալիս կլիմայի վերաբերյալ համաձայնագրից. աշխարհի արձագանքը

Դոնալդ Թրամփի վարչակազմը «հրաժարվում Է ապագայից»։
bnutyun

Միացյալ Նահանգները դուրս կգա Կլիմայի վերաբերյալ Փարիզի համաձայնագրից: ԱՄՆ-ի ղեկավարը նշել Է, որ իր երկիրը կարող Է մինչեւ 2025 թվականը 2,7 միլիոն աշխատատեղ կորցնել, եթե կատարի համաձայնագրի դրույթները: Նաեւ Թրամփը կարծում Է, թե Փարիզի համաձայնագիրն «ամերիկյան հարստությունները վերաբաշխում Է» հօգուտ այլ երկրների: ԱՄՆ-ի նախկին նախագահ Բարաք Օբաման կարծում Է, որ իրեն հաջորդած Դոնալդ Թրամփի վարչակազմը «հրաժարվում Է ապագայից»՝ դուրս գալով Կլիմայի վերաբերյալ Փարիզի համաձայնագրից:

Կլիմայի վերաբերյալ Փարիզի համաձայնագրի վերանայում չի կարող լինել: Այս մասին ասված Է Գերմանիայի, Ֆրանսիայի եւ Իտալիայի ղեկավարների համատեղ հաղորդագրության մեջ, որը տարածվել Է կանցլեր Անգելա Մերկելի գերատեսչության կողմից: «Մենք կարծում ենք, որ 2015 թվականի դեկտեմբերին Փարիզում ձեռք բերված համաձայնությունն անդառնալի Է, եւ մենք համոզված ենք Փարիզի համաձայնագրի շուրջը նոր բանակցություններ լինել չեն կարող, քանի որ դա կենսականորեն կարեւոր միջոց Է մեր մոլորակի համար, հասարակության եւ տնտեսության համար»,- նշված Է հաղորդագրության մեջ:

Եվրամիությունը խորապես ափսոսում Է Կլիմայի վերաբերյալ Փարիզի համաձայնագրից դուրս գալու ԱՄՆ-ի որոշման համար: Այս մասին ասված Է Եվրահանձնաժողովի (ԵՀ) հայտարարության մեջ, որը տարածվել Է Բրյուսելում: «Այսօր տխուր օր Է համաշխարհային հանրության համար, քանի որ հանգուցային գործընկերը երես Է դարձրել կլիմայական փոփոխությունների դեմ պայքարից: Եվրամիությունը խորապես ափսոսում Է Փարիզի համաձայնագրից ԱՄՆ-ի դուրս գալու նախագահ Դոնալդ Թրամփի միակողմանի որոշման համար»,- մեջբերում Է ԵՀ-ն կլիմայական փոփոխությունների եւ Էներգետիկայի եվրակոմիսար Միգել Արիաս Կանիետեի խոսքը:

Կլիմայի վերաբերյալ Փարիզի համաձայնագրից ԱՄՆ-ի դուրս գալու կապակցությամբ ափսոսանք են հայտնել Բրազիլիան, Արգենտինան, Ճապոնիան, Նիդեռլանդները, Ֆինլանդիան եւ բազմաթիվ այլ երկրներ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: