Փարիզում ձերբակալել են զինծառայողի վրա հարձակված տղամարդու հորն ու եղբորը

Տղամարդը նախ վաղ առավոտյան մեքենա է գողացել, ապա վիրավորել ոստիկանին...
pariz (1)

Ֆրանսիայի ոստիկանության ծառայողները ձերբակալել են  Փարիզի օդանավակայանում զինծառայողի վրա հարձակված տղամարդու հորն ու եղբորը: Ինչպես հաղորդում է Ինտերֆաքս գործակալությունը, Le Figaro պարբերականի տվյալներով, վերջիններս ձերբակալվել են  անվտանգության նկատառումներից ելնելով, ինչպես նաեւ հետաքննության նպատակով:

Քննիչների տվյալներով` տղամարդը նախ վաղ առավոտյան մեքենա է գողացել, ապա վիրավորել ոստիկանին, ով կանգնեցրել էր մեքենան` փաստաթղթերը ստուգելու նպատակով: Դրանից հետո հանցագործը մտել էր «Օրլի» օդանավակայան եւ որոշ ժամանակ հետեւելով տեղի անվտանգության աշխատակիցներին, հարձակվել էր կին զինծառայողի վրա` փորձելով վերջինիցս խլել զենքը:

Կին զինծառայողին ուղեկցող գործընկերն էլ հենց կրակել են հանցագործի վրա:

*

*