Փարիզում զինծառայողից զենքը խլել փորձող տղամարդը սպանվել է

Զինծառայողից վերցրել է զենքն ու թաքնվել օդանավակայանում գտնվող խանութներից մեկում:
pariz

Փարիզի Օրլի օդանավակայանում անվտանգության ուժերը կրակել եւ սպանել են զինծառայողից զենքը խլել փորձող տղամարդուն: Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը, շրջանառվող տեղեկության համաձայն` սպանվածը օդանավակայանի անվտանգությունն ապահովող զինծառայողից վերցրել է զենքն ու թաքնվել օդանավակայանում գտնվող խանութներից մեկում: Այլ տուժածներ չկան:

Ուղեւորները նշել են, որ նրանք կրակոցներ են լսել օդանավակայանում, ոստիկանությունն անվտանգության գործողություն է իրականացրել, և նրանց հրահանգել են դուրս գալ շենքից:

*

*