Կանանց միջազգային տոնի առթիվ Փարիզում Զաբել Եսայանի անվան ծառուղի կբացվի

Ծառուղին տեղակայված է Մենիլմոնտան պողոտայի սկզբնամասում․․․
fransia-bastili-or

Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն Կանանց իրավունքների համար պայքարի միջազգային օրը՝ մարտի 8-ին, Ֆրանսիայի մայրաքաղաքում կբացի Զաբել Եսայանի անվան ծառուղին: Այն բացելու մտադրության մասին Իդալգոն հայտարարել էր դեռևս անցյալ տարի՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ Ֆրանսիա կատարած պաշտոնական այցի ընթացքում:

Ծառուղու բացման արարողությանը ներկա են գտնվելու նաև Ֆրանկոֆոնիայի և միջազգային համագործակցության հարցերով Փարիզի փոխքաղաքապետ Պատրիկ Կլուգմանը, Ֆրանսիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Վիգեն Չիտեչյանը, Փարիզի 20-րդ և 11-րդ թաղամասների ղեկավարներ Ֆրեդերիկ Կալանդրան և Ֆրանսուա Վոլինը:

Ծառուղին տեղակայված է Մենիլմոնտան պողոտայի սկզբնամասում, որտեղ ավարտվում են Թլեմքեն և Սպինոզա փողոցները և մեկնարկում է Հանրապետության պողոտան:

 

*

*