Փարիզում հազարավոր մարդիկ բողոքել են ոստիկանական բռնությունների դեմ

Ակցիայի մասնակիցները վանկարկել են, որ ոստիկանությունն ամենուր է, իսկ արդարություն չկա:
pariz-cuyc

 

Բողոքի ակցիա՝ ոստիկանական բռնության դեմ: Փարիզում կիրակի հազարավոր մարդիկ էին դուրս եկել փողոցներ՝ «Արդարադատություն եւ արժանապատվություն, դադարեցրե՛ք ոստիկանության անպատժելիությունը» գրությամբ պաստառով: Associated Press գործակալության փոխանցմամբ, ցույցը հիմնականում խաղաղ բնույթ է կրել, սակայն Ֆրանսիայի ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել ցուցարարների դեմ:

Ակցիայի մասնակիցները վանկարկել են, որ ոստիկանությունն ամենուր է, իսկ արդարություն չկա: Նրանք նաեւ բարձրացրել են ոստիկանական բռնության 13 ենթադրյալ զոհերի դիմանկարները:

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները