Ֆրանսիայում սգո արարողություն է տեղի ունեցել սպանված ոստիկանի եւ նրա կնոջ հիշատակին

Փարիզի արվարձաններից մեկում զույգի սպանությունը երկրի ղեկավարությունն ահաբեկչություն էր որակել:
fransia-sug

Ֆրանսիայում սգո արարողություն է տեղի ունեցել՝ հունիսի 14-ին սպանված ոստիկանի եւ նրա կնոջ հիշատակին: Նախագահ Ֆրանսուա Օլանդի գլխավորությամբ՝ հավաքվածները մեկ րոպե լռությամբ հարգել են զոհերի հիշատակը:

Փարիզի արվարձաններից մեկում զույգի սպանությունը երկրի ղեկավարությունն ահաբեկչություն էր որակել: 25-ամյա հարձակվողը, որը նախկինում դատապարտված է եղել՝ ջիհադիստների խմբին Պակիստան հասնելու հարցում օգնելու համար, ոստիկանների հետ բանակցելիս հայտարարել էր, որ կապ ունի «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման հետ: Նա սպանվել էր հատուկ նշանակության ուժերի գործողության ընթացքում:

Հարձակումը տեղի էր ունեցել հենց ոստիկանի տան մոտ: Պատանդ վերցված 3-ամյա երեխան չէր տուժել: Ներկայում նա գտնվում է Փարիզի գլխավոր մանկական հիվանդանոցում, որտեղ նրան հոգեբանական օգնություն է ցուցաբերվում:

*

*