Հայտնի է, թե որքան կարժենա Փարիզի Աստվածամոր տաճարի վերականգնումը

...նշել է ֆրանսիացի ճարտարապետ Ժան-Միշել Վիլմոտը
notr-dam-pariz2

Ֆրանսիացի հայտնի ճարտարապետ Ժան-Միշել Վիլմոտը հրդեհից տուժած Փարիզի Աստվածամոր տաճարի վերականգնման արժեքը գնահատել Է մոտավորապես մեկ միլիարդ եվրո, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»։

Վիլմոտի խոսքով՝ գոյություն ունի կամարի վերականգնման, աշտարակի սրաձողի վերակառուցման եւ տաճարի ներքին հարդարանքի նորոգման որոշված գին: «Այո, մոտավորապես այդքան»,- պատասխանել Է Վիլմոտը վերականգնման մեկ միլիարդ եվրո արժեքի վերաբերյալ France Inter ռադիոկայանի հաղորդավարի հարցին:

Le Parisien թերթն ապրիլի 17-ին հայտնել էր, որ հրդեհից տուժած Փարիզի Աստվածամոր տաճարի վերականգնման համար խոստացված նվիրատվությունների գումարը հասել է 1 մլրդ եվրոյի: Միջոցներն ստացվում են առավելապես խոշոր ընկերություններից եւ գործարարներից, ինչպես նաեւ չորս հասարակական հիմնադրամներից, որոնք ընտրել Է Ֆրանսիայի մշակույթի նախարարությունը:

*

*