Փարիզում ոստիկանությունը տարհանում է միգրանտների՝ տարերայնորեն ստեղծված ճամբարը

Տարհանված միգրանտները կտեղաբաշխվեն շտապ տեղավորման կենտրոններում...
pariz-migrant

Ֆրանսիայի ոստիկանությունը հունվարի 29-ի առավոտյան Փարիզի հյուսիսում տարհանում է միգրանտների՝ տարերայնորեն ստեղծված ճամբարը: Այս մասին հայտնել է France Bleu ռադիոցանցը:

Մետրոյի Պորտ դը լա Շապել կայարանի մերձակա ճամբարում, ըստ տարբեր գնահատականների, մի քանի հարյուրից մինչեւ հազար միգրանտ կա: Տարհանված միգրանտները կտեղաբաշխվեն շտապ տեղավորման կենտրոններում:

Անցյալ տարվա հոկտեմբերին ոստիկանությունը միգրանտների՝ տարերայնորեն ստեղծված ճամբարի տարհանում է անցկացրել երկրի հյուսիսի Գրանդ-Սենտ կոմունայում:

Ճամբարում ապրում էր մոտավորապես 1,5 հազար մարդ:

*

*