Լուվրի աշխատակիցները գործադուլ են հայտարարել

Թանգարանի աշխատակիցները «խեղդվում են» այցելուների մեծ հոսքից
luvr

Փարիզի Լուվրի թանգարանի աշխատակիցները մայիսի 27-ին գործադուլ են հայտարարել զբոսաշրջիկների՝ իրենց կարծիքով չափազանց մեծ հոսքի կապակցությամբ: Այս մասին ասվում է Twitter-ում թանգարանի հաղորդագրության մեջ:

Թանգարանի աշխատակիցների իրավունքները ներկայացնող արհմիության հայտարարության մեջ նշված է, որ վերջին տասը տարվա ընթացքում թանգարան զբոսաշրջիկների հոսքն աճել է 20 տոկոսով, իսկ աշխատակիցների թիվը, ընդհակառակը, նվազել է: Դրանում ասված է, որ թանգարանի աշխատակիցները «խեղդվում են» այցելուների մեծ հոսքից:

Արհմիության տվյալներով՝ 2018 թվականին Լուվր է այցելել ավելի քան 10 մլն մարդ: Լուվրը խոստացել է վերադարձնել այն այցելուների փողերը, որոնք վաղօրոք Էին ամրագրել իրենց տոմսերը, բայց չեն կարողացել դրանցից օգտվել մայիսի 27-ին:

*

*