Փարիզից Կահիրե թռչող ինքնաթիռը կորել է ռադարներից

Ինքնաթիռում եղել է 66 մարդ` 56 ուղևոր...
Pariz-Kahire-inqnatir

Եգիպտական Egypt Air ավիաընկերությանը պատկանող A320 ինքնաթիռը, որը թռիչք էր իրականացնում Փարիզից Կահիրե, կորել է ռադարներից: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է BBC-ն:

Ինքնաթիռում եղել է 66 մարդ` 56 ուղևոր (եգիպտացիներ, բրիտանացիներ, ֆրանսիացիներ, Սաուդյան Արաբիայի և Իրաքի քաղաքացիներ), այդ թվում և երեք երեխա, անձնակազմի 7 և անվտանգության երեք անդամ:

Ինքնաթիռը 16 կմ մտել է Եգիպտոսի օդային տարածք, ինչից հետո անհետացել է ռադարներից: Այդ պահին օդանավը գտնվել է 11 հազար 300 մետր բարձրության վրա` Միջերկրական ծովի վերևում:

Egypt Air-ից հայտնել են, որ դեպքի վայր են մեկնել որոնողական և փրկարար ծառայությունները:

Մեկ Մեկնաբանություն
  • EgyptAir-ի կործանված A320 ինքնաթիռի զոհերի մարմինները դուրս են բերվել Միջերկրական ծովից — Armenian National Committee of America
    4 июля 2016 at 14:41

    […] Կահիրե թռչող A320 ինքնաթիռն ռադարներից անհետացել էր մայիսի 19-ին: Ինքնաթիռում 66 մարդ […]

  • *

    *