Փարիզում հյուրանոցից 4 մլն արժողությամբ զարդեր են թալանել

Կացիններով զինված անձինք ներխուժել են հյուրանոց
pariz-hyuranots

Փարիզում հունվարի 10-ի երեկոյան անհայտ անձինք կոտրել են հանրահայտ «Ritz-Carlton»  հյուրանոցի ցուցափեղկը և գողացել ավելի քան 4 միլիոն արժողության թանկարժեք զարդեր: Գողերից 3-ին տեղում ձերբակալվել են, մյուս 2-ին հաջողվել է փախչել:

Տեղեկությունների համաձայն՝ միջադեպը տեղի է ունեցել երեկոյան 18:30-ի սահմաններում, երբ հինգ տղամարդ, որոնցից մի քանիսը զինված են եղել կացիններով, ներխուժել են հյուրանոց: Թալանված ապրանքների մեծ մասը ձեռքի աշխատանք են՝ պատրաստված մեկ օրինակից: Դրանց մի մասը հաջողվել է վերադարձնել:

Հարձակման հետևանքով տուժածներ չկան:

*

*