Փարիզում հրդեհի հետեւանքով 7 մարդ է զոհվել

Փարիզի հյուսիս-արեւելյան շրջանի բնակելի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել:
pariz

Փարիզի հարավ-արեւելյան շրջանի բնակելի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել, ինչի հետեւանքով 7 մարդ է զոհվել, 28 մարդ տուժել է, հաղորդում է RTL-ը։

Տուժածներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է։

Հրդեհը բռնկվել է տեղի ժամանակով մոտ ժամը 01։00-ին Փարիզի 16-րդ շրջանի Էրլանժե փողոցում գտնվող ութհարկանի շենքերից մեկում։ Հրդեհի մարման աշխատանքներում ներգրավված է եղել շուրջ 200 հրշեջ։ Հարակից շենքերի բնակիչներին տարհանել են։

*

*