Հրդեհից փրկված արվեստի գործերը Նոտր Դամից տեղափոխվել են Փարիզի քաղաքապետարան

Երեքշաբթի կամ չորեքշաբթի դրանք կտեղափոխվեն Լուվր
notr-dam-pariz-hrdeh5

Փարիզի Աստվածամոր տաճարում հրդեհից փրկված արվեստի բոլոր ստեղծագործությունները տեղափոխվել են Փարիզի քաղաքապետարան: Այս մասին հայտնում է BFMTV հեռուստաալիքը:

Երեքշաբթի կամ չորեքշաբթի դրանք կտեղափոխվեն Լուվր: Փարիզի Աստվածամոր տաճարում խոշորագույն հրդեհն սկսվել էր ապրիլի 15-ի երեկոյան: Հրդեհաշիջմանը ներգրավվել Էր մոտավորապես 400 հրշեջ:

Figaro թերթը հայտնել է հրդեհի մարման մասին: Ֆրանսիական ԶԼՄ-ների տվյալներով՝ արտակարգ պատահարը կարող Է կապված լինել վերականգնողական աշխատանքների հետ:

Փարիզի Աստվածամոր տաճարը գտնվում է քաղաքի կենտրոնում եւ Ֆրանսիայի մայրաքաղաքի խորհդանիշն Է, ինչպես նաեւ Եվրոպայի ամենահայտնի հուշարձաններից մեկը: Այն կառուցվել Է Փարիզի եպիսկոպոս Մորիս դը Սյուլլիի նախաձեռնությամբ 1163-ից մինչեւ 1345 թվականն ընկած ժամանակահատվածում: Գոթական տաճարի վերականգնումը կատարվել է 19-րդ դարում. վերանորոգվել է արձանների մասը, որը վնասվել էր Ֆրանսիական մեծ հեղափոխության ժամանակ, ինչպես նաեւ կանգնեցվել Է նոր սայրաձող:

Տարեկան տաճար է այցելում 14 միլիոն մարդ:

*

*