Փարիզում ցուցարարները սկսել են ավտոմեքենաներ այրել

Բախումների վայր ոստիկանների հետ ժամանել է նաև ջրցան:
pariz-cuyc

Փարիզում անցկացվող «դեղին բաճկոնավորների» ակցիայի մասնակիցները սկսել են այրել ավտոմեքենաներ և մոպեդներ: Այդ մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Ժյուլ Ֆերիի բուլվարի շրջանում տրանսպորտային միջոցներն այրում են սև շորեր հագած խուլիգանները՝ «Սև բլոկ» շարժման կողմնակիցները: Նրանք նաև այրել են մի քանի աղբարկղեր: Կրակը մարելու նպատակով դեպքի վայր են ժամանել հրշեջ մեքենաներ:

Բախումների վայր ոստիկանների հետ ժամանել է նաև ջրցան: Ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել՝ ի պատասխան ցուցարարների անկարգությունների։

 

*

*