Փարիզի ոստիկանությունը ցուցարարներին ցրելու համար արցունքաբեր գազ եւ ջրցան մեքենաներ է կիրառել

Բախումները գրանցվել են կենտրոնական Շանզ Էլիզե փողոցի վրա
pariz-cuyc-arcunqaber-gaz2 (1)

Այսօր Փարիզի ոստիկանությունը ցուցարարներին ցրելու համար արցունքաբեր գազ եւ ջրցան մեքենաներ է կիրառել:

Բախումները գրանցվել են մայրաքաղաքի կենտրոնական Շանզ Էլիզե փողոցի վրա, երբ բողոքի ակցիայի մասնակիցները մոտեցել են Կոնկորդի հրապարակի ոստիկանական պատնեշին: Տուժածների մասին տեղեկություններ չեն հաղորդվում:

Փարիզի կենտրոնում այսօր հավաքված հազարավոր ցուցարարների մի մասը երգել է երկրի օրհներգը, մյուսները «Մակրոն, հրաժարական տուր», «Մակրոն՝ գող» գրությամբ պաստառներ են պարզել:

Շաբաթօրյա բողոքի ակցիաներին ամբողջ երկրում մասնակցում է շուրջ 23 հազար մարդ: Փարիզում փողոց է դուրս 8 հազար մարդ, այդ մասին BFMTV-ի եթերում հայտարարել է Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Քրիստոֆ Կաստաները:

Վաղ առավոտից մոտ 3000 ոստիկան է տեղակայվել Փարիզում: Ցույցերի պատճառով այսօր Էյֆելյան աշտարակը փակ է այցելությունների համար:

Հիշեցնենք, որ Ֆրանսիայում վառելիքի գնի բարձրացման դեմ զանգվածային բողոքի ակցիաները սկսվել են նոյեմբերի 17-ից:

 

*

*