Փարիզում բախումների ժամանակ տասնյակ մարդիկ են տուժել

Ձերբակալվածների թիվը գերազանցում է 100-ը
pariz-cuycer3 (1)

Փարիզում բենզինի գնի թանկացման դեմ դեկտեմբերի 1-ի բողոքի ակցիաների հետևանքով տուժել է 20 մարդ, որոնցից 6-ը իրավապահ մարմինների ներկայացուցիչներ են, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն :

Բողոքի ակցիայի մասնակիցները փորձել են հսկիչ-անցագրային կետ գրավել, նաեւ դեղին ներկ, քարեր են նետել ոստիկանների ուղղությամբ: Ակտիվիստների մի մասն էլ բարիկադներ է սարքել, կրակ արել կենտրոնական փողոցների մեջտեղում: Ոստիկանությունը ցուցարարներին ցրելու նպատակով արցունքաբեր գազ եւ ջրցան մեքենաներ է կիրառել:

Ձերբակալվել է 81 ցուցարար: Որոշ լրատվամիջոցների տեղեկությունների համաձայն՝ ձերբակալվածների թիվը գերազանցում է 100-ը: Բացի այդ, տուժել է RT-ի լրագրող Լյուկա Լեժեն, ում ռետինե փամփուշտ է դիպչել:

Դեղին բաճկոններով ցուցարարները Փարիզում սկսել էին հավաքվել վաղ առավոտից: Ցույցերի հետևանքով փակվել են մետրոյի կենտրոնական կայարանները:

Ֆրանսիայում բենզինի թանկացումների դեմ «դեղին բաճկոնների» բողոքի լայնամասշտաբ ակցիաներ էին սկսվել նոյեմբերի 17-ից: Բողոքի ակցիաներն ուղեկցվում են զանգվածային անկարգություններով:

Հունվարի 1-ից Ֆրանսիայում նախատեսվում է բենզինի գինը թանկացնել 2.9 եվրացենտով, դիզելային վառելիքինը՝ 6.5 եվրացենտով՝ մեկ լիտրի համար։

 

*

*