Փարիզում ահաբեկչության հետեւանքով երկու ոստիկան է զոհվել

Մի տղամարդ հարձակվել է ոստիկանի վրա՝ նրա իսկ տան մոտ, ու դանակի մի քանի հարված հասցնելով` սպանել նրան:
pariz

«Փարիզի արվարձաններից մեկում ոստիկանի ու նրա կնոջ սպանությունն ակնհայտորեն ահաբեկչություն է»,- հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը, որը տեղի ունեցածից հետո արտահերթ խորհրդակցություն էր անցկացրել:

Մի տղամարդ հարձակվել է ոստիկանի վրա՝ նրա իսկ տան մոտ, ու դանակի մի քանի հարված հասցնելով` սպանել նրան: Դրանից հետո հարձակվողը մտել է տուն ու պատանդ առել ոստիկանի կնոջն ու երեխային:

Հարձակվողը ոչնչացվել է ոստիկանության հատուկ նշանակության ուժերի գործողության ընթացքում: Հարձակման վայրում գտել են ոստիկանի կնոջ մարմինը: Նա նույնպես ոստիկան էր: 3-ամյա երեխան չի տուժել:

Հաղորդվում է, որ 25-ամյա հարձակվողը, որը նախկինում դատապարտված է եղել՝ ջիհադիստների խմբին Պակիստան հասնելու հարցում օգնելու համար, ոստիկանների հետ բանակցելիս հայտարարել էր, որ կապ ունի «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման հետ:

Ավելի ուշ այդ խմբավորումը հայտարարություն էր տարածել, ըստ որի՝ հարձակվողն իրենց շարքերից էր: Եթե դա հաստատվի, կստացվի որ, Փարիզում 2015 թվականի նոյեմբերին տեղի ունեցած ահաբեկչությունից հետո Ֆրանսիայում մտցված արտակարգ դրության ժամանակ «Իսլամական պետությունն» առաջին անգամ հարձակում է գործում Ֆրանսիայում: Փարիզի ահաբեկչության պատասխանատուն նույնպես «Իսլամական պետությունն» էր:

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները