Սկսվում են Ադրբեջանը «բռնապետություն» անվանած լրագրողների քրգործով դատական լսումները

Լրագրողները մեղադրվում են Ադրբեջանին հեղինակազրկելու մեջ:
fransiaci-lragrogh

Փարիզում սեպտեմբերի 5-ից սկսվում են Ադրբեջանի կառավարության կողմից երկու ֆրանսիացի լրագրողի՝ Էլիզ Լյուսեի և Լորեն Ռիչարդի դեմ հարուցված քրեական գործի դատական լսումները: Ինչպես հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանի պաշտոնական կայքը, լրագրողները մեղադրվում են Ադրբեջանին հեղինակազրկելու մեջ:

France 2 հեռուստաալիքով 2015 թվականի սեպտեմբերին լրագրող Լյուսեն, խոսելով Օլանդի՝ Ադրբեջան կատարած այցի մասին, Ադրբեջանը որակել էր որպես «աշխարհի ամենադաժան բռնապետություններից մեկը»: Մյուս լրագրողը՝ Ռիչարդը, France Info ռադիոյին տված հարցազրույցում ևս Ադրբեջանը «բռնապետություն» էր անվանել:

Լրատվամիջոցներն այս դատական գործը որակել են որպես Բաքվի կողմից «իր գրաքննությունը Ֆրանսիա արտահանելու փորձ»:

Հիշեցնենք, որ «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության մամուլի ազատության 2017 թվականի ինդեքսում Ադրբեջանը 180 երկրի շարքում զբաղեցրել է 162-րդ հորիզոնականը:

*

*