Փարիզում զինված տղամարդը 4 ոստիկանի է սպանել

Հարձակվողը, ում անունը չի նշվում, աշխատակազմի անդամ է եղել։
pariz-hardzakum

Դանակով զինված տղամարդը Փարիզի ոստիկանության կենտրոնակայանում սպանել է 4 սպաների։ Այս մասին հաղորդում է BBC-ն՝ հղում կատարելով ֆրանսիական լրատվամիջոցներին։

Հարձակվողը, ում անունը չի նշվում, աշխատակազմի անդամ է եղել։ Նա սպանվել է ոստիկանի կողմից։

Նշվում է, որ սա հաջորդել է Ֆրանսիայում տեղի ունեցած ոստիկանական ցույցերին, որի ընթացքում ցուցարարները բողոքում էին ոստիկանների նկատմամբ բռնության աճի դեմ։

 

*

*