Պանամական օֆշորների բացահայտումների հեղինակները Պուլիցերյան մրցանակ են ստացել

«New York Times» թերթը հեղինակավոր մրցանակին է արժանացել «Միջազգային լրագրություն» անվանակարգում
Panama-ofshor-papers

Հայտնի են դարձել «Պուլիցերյան մրցանակի» դափնեկիրները: Ամերիկյան «New York Times» թերթը հեղինակավոր մրցանակին է արժանացել «Միջազգային լրագրություն» անվանակարգում՝ աշխարհում Ռուսաստանի ազդեցության տարածման համար Վլադիմիր Պուտինի գործադրած ջանքերի վերաբերյալ հոդվածաշարի համար:

«Պուլիցերյան մրցանակ» է ստացել նաեւ «Washington Post»-ի լրագրող Դեւիդ Ֆարենթհոլդը՝ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի բարեգործական գործունեությունը հետաքննելու համար:

«Բացատրական լրագրություն» անվանակարգում հաղթել են պանամական օֆշորների մասին աղմկահարույց բացահայտումների հեղինակները:

«Պուլիցերյան մրցանակը» հանձնվում է 1917 թվականից՝ լրագրության, գրականության եւ երաժշտության բնագավառներում նվաճումների համար: Այս տարի մրցանակը հանձնել են 21 անվանակարգերում: Առաջադրվել էր ավելի քան երեք հազար ստեղծագործություն, որից մոտ 1200-ը միայն լրագրողական աշխատանքներ:

*

*