Մահացել Է Պանամայի նախկին բռնապետը — Երկիր Մեդիա

Մահացել Է Պանամայի նախկին բռնապետը

Նա Պանաման ղեկավարել Է 1983-1989 թթ.։
noriega

83 տարեկան հասակում մահացել Է գեներալ Մանուել Նորիեգան, որը Պանաման ղեկավարել Է 1983 թվականից մինչեւ 1989 թվականը: Այս մասին հայտնել Է AFP գործակալությունը՝ վկայակոչելով կառավարության մի ներկայացուցչի:

Ավելի վաղ տեղեկացվել Էր, որ նախկին ղեկավարը գլխուղեղի մի քանի վիրահատություններ Է տարել եւ արհեստական կոմայի մեջ Է:

1983 թվականից մինչեւ 1989 թվականը Նորիեգան փաստացի ղեկավարել Է Պանաման, ինչից հետո տապալվել Է ԱՄՆ-ի ռազմական միջամտության հետեւանքով: Նա մեղադրվում Էր ընդդիմության կողմնակիցների զանգվածային սպանությունների մեջ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

*

*