Պալերմոյում ձերբակալել են «Կոզա նոստրայի» ենթադրյալ պարագլխին

Մեղադրանքներ են ներկայացված հանցախմբի գործունեությանը մասնակցելու համար...
palermo

Սիցիլիայի մաֆիայի դեմ պայքարի վարչությունը դեկտեմբերի 4-ի առավոտյան իրականացրել Է լայնածավալ հատուկ գործողություն, որի ընթացքում ձերբակալվել են «Կոզա նոստրայի» 46 անդամներ, այդ թվում՝ գանգստերական սինդիկատի ենթադրյալ պարագլուխը՝ 80-ամյա Սետիմինո Մինեոն: Այս մասին հայտնել են Պալերմոյի հետաքննչական մարմինների ներկայացուցիչները:

Բոլոր ձերբակալվածներին մեղադրանքներ են ներկայացված հանցավոր գործունեության, դրամաշորթության, անօրինականորեն զենք կրելու եւ մի շարք այլ ծանր հանցագործությունների համար։

*

*