Պակիստանում կամուրջ է փլվել․ կա 24 զոհ

Մեքենայում գտնվողները, ովքեր բոլորը մեկ ընտանիքից են եղել, մահացել են:
pakistan-kamurj3

Պակիստանում հարսանեկան արարողությունից հետո 24 քաղաքացու տեղափոխող ավտոմեքենան կամրջի փլվելու հետևանքով ընկել է գետը: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Մեքենայում գտնվողները, ովքեր բոլորը մեկ ընտանիքից են եղել, մահացել են: Նշվում է, որ կամուրջը չի դիմացել գերծանրաբեռնված մեքենայի ծանրությանը:

Ոստիկաններն ու տեղացիները սկսել են մահացածների մարմինների որոնողական աշխատանքները:

*

*