Պակիստանում մահապարտը մտել է ոստիկանական քոլեջ ու կրակ բացել

Ոստիկանների պատրաստման քոլեջի վրա հարձակման հետեւանքով առնվազն 59 մարդ է զոհվել, 116 վիրավոր կա:
pakistan
Պակիստանի Քվետա քաղաքի ոստիկանների պատրաստման քոլեջի վրա հարձակման հետեւանքով առնվազն 59 մարդ է զոհվել, 116 վիրավոր կա: Հաղորդվում է, որ 3 զինյալ, որոնք մահապարտի գոտի են կրել, երկուշաբթի գիշերը մտել են քոլեջ, պատանդ վերցրել ներսում գտնվողներին, անկանոն կրակ բացել:
Անվտանգության ուժերի՝ մի քանի ժամ տեւած գործողության արդյունքում, բոլոր զինյալները սպանվել են: Տեղի իշխանությունների փոխանցմամբ, զինյալներից երկուսը սպանվել են՝ գործի դնելով մահապարտի գոտիները, մեկին էլ սպանել են անվտանգության աշխատակիցները: Հարձակման պատասխանատվությունը ոչ մի խմբավորում դեռեւս չի ստանձնել:

*

*