Պակիստանում շոգի հետեւանքով 65 մարդ է մահացել — Երկիր Մեդիա

Պակիստանում շոգի հետեւանքով 65 մարդ է մահացել

Նշվում է, որ մարդկանց մեծ մասը հանկարծամահ է եղել՝ ստանալով ջերմային հարված:
pakistan

Պակիստանի Կարաչի քաղաքում, անոմալ շոգի հետևանքով, 65 մարդ է մահացել, գրում է Daily Mail-ը։ Օդի ջերմաստիճանը հասել է +42 աստիճան ըստ Ցելսիուսի։

Նշվում է, որ մարդկանց մեծ մասը հանկարծամահ է եղել՝ ստանալով ջերմային հարված:

Սաստիկ տապը համընկել է մահմեդականների համար սրբազան Ռամադան ամսվա հետ, երբ միլիոնավոր հավատացյալ պակիստանցիներ արևածագից մինչ մայրամուտ զերծ են մնում սննդի և խմիչքի օգտագործումից: Այսպիսով՝ նրանք ֆիզիկապես թուլանում են ու ավելի շուտ են ենթարկվում ջերմային հարվածի:

Պակիստանի օդերևութաբանական ծառայության փոխանցմամբ՝ առաջիկա օրերին սաստիկ տապը կսաստկանա:

pakistan-shog

*

*