Պակիստանը դադարեցրել է երկաթուղային հաղորդակցությունը Հնդկաստանի հետ

«Բարեկամության էքսպրեսը» միակ գնացքն է, որը շաբաթական երկու անգամ Լահորից Նյու Դելի է մեկնում
hndkastan,-pakistan,-gnacq

Պակիստանը դադարեցրել է երկաթուղային հաղորդակցությունը Հնդկաստանի հետ: Պատճառը երկու պետությունների միջեւ հարաբերությունների սրումն է, որն առաջացել է Ջամուի եւ Քաշմիրի նահանգը լուծարելու Նյու Դելիի որոշման առնչությամբ: Այդ մասին օգոստոսի 8-ին հայտնել է Պակիստանի երկաթուղային տրանսպորտի նախարար Շեյխ Ռաշիդ Ահմեդը:

«Քանի դեռ ես երկաթուղային տրանսպորտի նախարարի պաշտոնում եմ, «Բարեկամության էքսպրես» գնացքը այլեւս չի երթեւեկելու»: «Հաջորդ երեք կամ չորս ամիսները շատ կարեւոր են, կարող է պատերազմ սկսվել, բայց մենք դա չենք ցանկանում: Եթե մեր դեմ պատերազմ սկսվի, ապա այն կդառնա վերջինը»,-հայտարարել է նախարարը:

«Բարեկամության էքսպրեսը» միակ գնացքն է, որը շաբաթական երկու անգամ Լահորից Նյու Դելի է մեկնում Աթարիով:

Առաջին երթուղին գնացքը կատարել է 1976 թվականի հուլիսի 22-ին:

*

*