Պակիստանում հարձակվել են համալսարանի վրա, կան տուժածներ

Չարագործներին հաջողվել է ներխուժել ուսանողական հանրակացարան։
pakistan

Առնվազն 11 մարդ, այդ թվում՝ յոթ ուսանողներ են տուժել Պակիստանի Փեշավար քաղաքում գյուղատնտեսական համալսարանի մասնաշենքի վրա կատարված հարձակման հետեւանքով: Ըստ Geo TV հեռուստաալիքի՝ դիմակավոր մարդիկ մտել են բուհի տարածք եւ կրակ բացել ուսանողների վրա: Հեռուստաալիքը նշել է, որ փողոցից փոխհրաձգության եւ առանձին պայթյունների ձայներ էին լսվում:

Նաեւ, Dawn թերթի տեղեկությունների համաձայն, չարագործներին հաջողվել է ներխուժել ուսանողական հանրակացարան։ Ըստ որոշ տվյալների՝ վնասազերծման ժամանակ ուժայիններին հաջողվել է ոչնչացնել հարձակվողներից մեկին։ Այս պահին հատուկ գործողությունը դեռ շարունակվում է։

 

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները