Պակիստանում ավտոբուսի վթարի հետեւանքով 13, գնացքներից բախումից՝ 9 մարդ է զոհվել

Նույն Փենջաբի նահանգում առնվազն ինը մարդ Է զոհվել, եւս 67-ը՝ վիրավորվել...
pakistan-0333 (1)

Առավազն 13 մարդ է զոհվել, տասնյակները՝ վիրավորվել Փենջաբի նահանգի Աթթոք քաղաքի մերձակայքում ավտոբուսի մասնակցությամբ ճանապարհա-տրանսպորտային պատահարի հետեւանքով: Հուլիսի 11-ին այդ մասին հաղորդել է Geo.tv հեռուստաալիքը:

Սվաթից Լահոր մեկնող ուղերթային ավտոբուսի վարորդը կառավարումիրց գլուխ չի հանել սայթաքուն ճանապարհին: Դրա հետեւանքով փոխադրամիջոցը դուրս Է թռել երթեւկելի մասից: Ավտոբուսը փոխադրում Էր 59 մարդ:

Իսկ նույն Փենջաբի նահանգում առնվազն ինը մարդ Է զոհվել, եւս 67-ը՝ վիրավորվել  մարդատար եւ ապրանքատար գնացքների բախման հետեւանքով:

*

*