Փախստականների թիվն աշխարհում ռեկորդային ցուցանիշ է գրանցել

Փախստականների առավել մեծ խումբը՝ 5,5 մլն մարդ, սիրիացիներ են:
pakhstakan

2016 թվականի վերջին աշխարհում փախստականների թիվը հասել է ռեկորդային՝ ավելի քան 65,6 մլն-ի: Այս թիվը 300 հազարով ավելի Է, քան 2015 թվականին եւ ռեկորդային Է վիճակագրության վարման ողջ ժամանակաշրջանում: Այդ մասին ասված Է ՄԱԿ-ի փախստականների գործերի գերագույն կոմիսարի վարչության տարեկան զեկույցում:

22,5 մլն մարդ՝ որպես փախստական ապաստան Է գտել իր երկրի սահմաններից դուրս, եւս 40,3 մլն մարդ հարկադիր վերաբնակ է, իսկ 2,8 մլն մարդ՝ ապաստան հայցող. նրանք ձգտում են միջազգային պաշտպանության հասնել իրենց երկրների սահմաններից դուրս:

Փախստականների առավել մեծ խումբը՝ 5,5 մլն մարդ, սիրիացիներ են: Սիրիայի 6,3 մլն բնակիչներ ներքին վերաբնակներ են, իսկ 185 հազար հոգի՝ ապաստան հայցողներ:

Այսպիսով, ինչպես ասված Է զեկույցում, Սիրիայի բնակչության կեսից ավելին (յուրաքանչյուր հազար բնակչի հաշվով 650 մարդ) հարկադրված Է եղել լքել իր տունը:

Փախստականների ամենամեծ խմբերը 3 երկրներից են՝ Սիրիա (5,5 մլն), Աֆղանստան (2,5 մլն), Հարավային Սուդան (1,4 մլն):

 

*

*