10 հազարից ավելի պաղեստինցիներ են մասնակցում Իսրայելի դեմ բողոքի ակցիային

Ընթանում Է պաղեստինյան «Վերադարձի երթը» եւ Երուսաղեմում ԱՄՆ-ի դեսպանատան բացման դեմ բողոքի ակցիան:
paghestinci

Գազայի հատվածի վարչական սահմանին մայիսի 14-ին ընթանում Է պաղեստինյան «Վերադարձի երթը» եւ Երուսաղեմում ԱՄՆ-ի դեսպանատան բացման դեմ բողոքի ակցիան: Այդ մասին հայտնել է «Ալ Ջազիրա» համաարաբական հեռուստաալիքը:

Ներկայում Գազայի հատվածի վարչական սահմանի շրջանում հավաքվել են մոտավորապես 10 հազար պաղեստինցիներ: Ցուցարարներից ոմանք փորձել են ճեղքել-անցնել սահմանային արգելափակոցը: Նշվում Է, որ այսօր վիրավորվել է առնվազն 20 մարդ:

Մայիսի 14-ի բողոքի ակցիաները ուղղված են 1948 թվականին Իսրայել պետության ստեղծման, ինչպես նաեւ Երուսաղեմում ԱՄՆ-ի դեսպանատան բացման դեմ, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

*

*